Բաբկեն Թունյանը՝ ԲՀԿ-ի մասին. Եթե իրենք համարում են, որ հարցերում իրենց պատասխանատվությունը չկա, դա իրենց դիրքորոշումն է

- in Կարծիք

Հայաստան իրանական ցեմենտ ներմուծողները և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ շենքի մոտ,  հանդիպեցին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։

«Բողոքում են 14 հազար դրամ պետական տուրքից, որը սահմանվում է Հայաստան ներկրվող ցեմենտի նկատմամբ։ Բնականաբար, իրենց դա ձեռնտու չէ, բայց ավելի շատ բողոքում են ժամկետի հետ կապված, որ պետք է վեց ամիս ժամանակ տրամադրեինք, որպեսզի իրենք ադապտացվեին։ Բայց տեղական արտադրողները այդ վեց ամսվա ընթացքում կարող էին պարզապես սնանկանալ, դրա համար տեղական արտադրողին պաշտպանելու համար անմիջապես այդ օրենքն ուժի մեջ կմտնի»,- ասաց Թունյանը։ Նա հավելեց, որ օրենքը հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում կմտնի ուժի մեջ։

Բաբկեն Թունյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի այն հայտարարությանը, թե այս օրենքի ընդունման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իմ քայլը խմբակցության վրա։

«Ամբողջ պատասխանատվությունն այսպես թե այնպես մեր վրա է, որովհետև մենք ենք այդ օրենքին կողմ քվերակել։ Եվ ընդհանրապես ոչ միայն այդ օրենքի, այլ ցանկացած օրենքի պատասխաատվությունն ի վերջո կողմ քվերակողների վրա է։ Դրա համար նորմալ է։ Իրենք դա բացասկան երանգով են ասում, բայց շատ նորմալ է, եթե կողմ ենք քվերակել, նշանակում է դրա պատասխանատվությունը լիարժեք կրում ենք։ Եթե իրենք համարում են, որ ընդհանրապես այդ հարցերում իրենց պատասխանատվությունը չկա, դա իրենց դիրքորոշումն է»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...