Բժշկական համալսարանի ստուգումներում ՊՎԾ-ն թիրախավորել էր Արմեն Աշոտյանին

- in Մամուլ
Armen Ashotyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տևած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ և 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։

Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր։ Արմեն Աշոտյանը հրաժարվեց խոսել այս թեմայով։ Գույքի մասում, մեր տեղեկություններով, շոշափվում է նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անունը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...