«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու իշխանական «սպառնալիքները» շարունակում են օդում կախված մնալ։

Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հիշեցնենք, հայտարարեց, թե մտածում է Բաբայանի՝ «Աբովյանը սարքել են գործ տվողների քաղաք» և այլ արտահայտությունների հարցով դիմել ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով։

Երեկ «Իմ քայլի» պատգամավորներից շատերը վստահեցրին, որ դեռևս չկա նման գործընթաց, բանն այն է, որ ԲՀԿ-ն էլ իր հերթին է հավաքագրել իշխանական պատգամավորների՝ այդ օրվա հետ կապված ֆեյսբուքյան գրառումները, որոնք, կարելի է ասել, չեն զիջում Բաբայանի հայտարարությանը, և հանձնաժողով ստեղծելու դեպքում կոնտրքայլերով են պատասխանելու»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...