Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար 10 թեկնածուներ են գրանցվել

- in Միջազգային
England Mec Britania

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդի, և, համապատասխանաբար, վարչապետի պաշտոնի համար պաշտոնապես 10 քաղաքական գործիչներ են հավակնում, հաղորդում է BBC-ն:

Կուսակցության ղեկավարի թեկնածուների ցանկը հայտարարել է կուսակցական կոմիտեի նախագահի տեղակալ Շերիլ Գիլանը:

Մասնավորապես, թեկնածուներ են հանդիսանում շրջակա միջավայրի հարցերով նախարար Մայքլ Գոուվը, առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, խորհրդարանական մեծամասնության նախկին կազմակերպիչ Մարկ Հարփերը, արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսը, աշխատանքի և կենսաթոշակների հարցով նախկին քարտուղար Էսթեր Մաքվեյը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը և միջազգային զարգացման գծով քարտուղար Ռորի Ստյուարտը:

Հարկ է նշել, որ Սեմ Գիյմը, որը միակ թեկնածուն էր, որն աջակցում էր Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը, դուրս է եկել մրցավազքից հայտերի ներկայացման ավարտից անմիջապես հետո, հայտարարելով, որ նա բավարար ժամանակ չի ունեցել իր աջակցության ապահովման համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետի, ինչպես նաև պահպանողական կուսակցության առաջնորդի, պաշտոնին 10 քաղաքական գործիչ է հավակնում: Այդ մասին հայտարարել է թորիների խորհրդարանական խմբակցության 1922 կոմիտեի ներկայացուիչ Շերիլ Գիլանը:

Ըստ նրա, հավակնորդների կարճ ցուցակում են Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, բնական ռեսուրսների նախարար Մայքլ Գոուվը, ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարտը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը և առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը, գրում է «Վեդոմոստին» BBC-ի վրա հղումով:

Թեկնածուների ցուցակում են նաև համայնքների պլատի նախկին առաջնորդ Անդրեա Լինդսոմը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռահաբը, աշխատանքի և կենսաթոշակների գծով նախարար Էսթեր Մաքվին և ֆինանսների նախարարության նախկին ներկայացուցիչ Մարկ Հարփերը, գրում է Պանարմենիանը:

Հանթը, Ռահաբը, Հենքոկն ու Գոուվն արդեն սկսել են ընտրարշավը՝ չսպասելով թեկնածուների վերջնական ցուցակի հրապարակմանը: Գլխավոր ֆավորիտն է համարվում Ջոնսոնը, գրում է Reuters-ը: Ըստ գործակալության, Ջոնսոնն առաջատար է ըստ բուքմեյքերնրի, ինչպես նաև, ըստ հարցումների, նա նախընտրելի գործիչ է 160,000 կուսակիցների շրջանում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է պահպանողական կուսակցությանն իր հրաժարականի մասին հունիսի 7-ին: Նա ասել է, որ արել է այն ամենն, ինչ հնարավոր էր Brexit-ի համար, սակայն չի կարողացել հասնել ԵՄ-ից դուրս գալուն ավելի վաղ հավանություն ստացած պայմաններով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...