Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու մասին Քննչական կոմիտեի ծանուցումը և չի ներկայացել

Gagik Carukyan
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։
Ավելին, աղբյուրները փոխանցում են, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:
«Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել», – ասաց Հարությունյանը։
Spread the love