Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա՞ իր նախկին աշխատանքին

- in Մամուլ
Gagik Jhangiryan

«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին եւ ելույթ ունեցել:

Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:
Spread the love