Գինովցած մարդիկ հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա

shtap ohnutyun 1

Մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։

Նախնականա տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։

Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։

Զրո հանդուրժողականություն բռնությանը», – գրել է Թորոսյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...