Դավթաշեն գյուղում բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է

- in Սոցիալական
aragachap

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 07։30-ի սահմաններում Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի  և Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի  ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։