Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ձերբակալվել է 2 ոստիկան

- in Իրավունք
Vostikan

Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով. «Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միեւնույն ժամանակ համոզված եմ, որ որեւէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից եւ գործի թե անմիջական, թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսի 6-ի ուշ երեկոյան բռնություն են գործադրել իր մերձավորներից մեկի նկատմամբ, ծեծել նրան, պատճառել մարմնական վնասվածք: «Մերձավորներիցս մեկին, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս, մոտեցել են երկու անձ հարբած վիճակում, հարցրել են՝ էս ինչ ես անում, դու ով ես, դու էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է, թե ումից է վարձակալել: Հետո ասել է՝ բայց մի հատ դուք ներկայացեք: Դուք ով եք: Այդ երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո երկար ժամանակ մերձավորս ստիպված է եղել իրենից պահանջել վկայականը: Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը. եղել է  ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են մեքենա եւ տարել ոստիկանության բաժին: Բաժնի դիմաց ու ճանապարհին եւս նրան հարվածել են, որի արդյունքում կոտրվածք է ստացել դեմքի շրջանում»,- մասնավորապես պատմել էր Խաժակյանը: Ըստ նրա, ոստիկանության բաժնի մոտ միացել են այլ ոստիկաններ ու դարձյալ հարվածել իր մերձավորին:

Դավիթ Խաժակյանի այսօրվա հայտարարությանն արձագանքելով՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ոստիկանները ձերբակալվել են (ոչ թե կալանավորվել), բայց նրանցից մեկը ավելի ուշ ազատ է արձակվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...