Դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ

- in Իրավունք
dat

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից:

Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, ինչը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ «Սկսվել է նախաքննություն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի գործով վերջերս կայացրած որոշումից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե այդ որոշումը գրվել է  դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից: Դրանից հետո Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ: