Իսպանիայի ազգային դատարանը դատապարտել է, այսպես կոչված, ռուսական մաֆիայի 14 ներկայացուցիչների, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Պարբերականի տվյալներով, դատարանը գործում ներգրավված անձանց 3-6 ամսվա ազատազրկման է դատապարտել: Սակայն նրանցից ոչ մեկը բանտ չի տեղափոխվի, քանի որ ամբաստանյալներն այդ ժամկետն անցկացրել են մեկուսարանում՝ քննության ընթացքում: Դատական պալատում հայտարարել են, որ դատավորները «մեղմ պատիժ» են սահմանել՝ գործընթացի ձգձգվելու պատճառով: Դատախազությունը ամբաստանյալների համար 6-8 տարվա ազատազրկում էր պահանջել:

2018-ի հոկտեմբերին իսպանական դատարանը արդարացրել էր «ռուսական մաֆիայի» գործով 17 կասկածյալի, քանի որ հետաքննությունը բավարար հիմքեր չէր հայտնաբերել ապացուցելու համար, որ կասկածյալները կապված են եղել Տամբովյան և Մալիշևյան կազմակերպված հանցախմբերի հետ:

«Ռուսական մաֆիայի» գործը սկսվել է 2005 թ.-ի հունիսին, երբ Իսպանիայում բերման են ենթարկել նախկին ԽՍՀՄ-ից 28 անձի և նրանց իսպանացի գործընկերներին: Նրանք մեղադրվում էին կապիտալի լվացման մեջ հանցավոր կազմակերպության կազմում: Քննության տվյալներով, ձերբակալվածները երկրում ֆինանսական և շինարարական ընկերությունների, ռեստորանների և բարերի ցանց էին ստեղծել՝ նախկին ԽՍՀՄ տարածքում խաղային բիզնեսից, շորթումներից և մարդկանց առևանգումներից ստացված գումարները լվանալու համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •