Եթե չընտրվեմ, կաջակցեմ իշխանությանը

- in Ընտրություններ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/08 ընտրական տեղամասում քվեարկեց քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը:

Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասաց, որ ընտրությունները հիմնականում խաղաղ են ընթանում, փոքրիկ խախտումներ կան, որոնք չեն կարող ազդել ընդհանուր արդյունքների վրա:

Լրագրողի դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյնաը շրջում է ընտրական տեղամասերով, որպեսզի «հաստավզերի կուտակումներ չլինեն», արդյոք ինքը նկատել է նման կուտակումները, Գույանն ասաց, որ ինքը չի շրջում ընտրական տեղամասերով, քանի որ հանգստանում է. «17 օր քարոզարշավ եմ իրականացրել, այսօր ինձ հանգիստ եմ տալիս»:

Քաղաքացիները ինչ փոփոխություններ կցանկանային տենել Աբովյանում: Նրանց մեծ մասը հույս հայտնեցին Աբովյանում փոփոխություն կլինի. «Աբովյանում պետք է իշխանափոխություն լինի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...