Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում

- in Պնակալեզներ
Gagik Tsarukyan

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ մարդկանց վնասազերծելու մասին հանձնարարականին:

«Ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, և որևէ անկարգություն պետք է պատժելի լինի»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե ինքը նկատե՞լ է սևազգեստ մարդկանց, Ծառուկյանը պատասխանեց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում»:

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ չի քվեարկի Հարկային օրենսգրքին, այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Կողմ չենք քննարկելու, որովհետև այնտեղ կան շատ խնդիրներ, հիմնական պրոբլեմներ: Կան լավ բաներ և կան վատ բաներ: Լավ բաներին մենք կողմ ենք լինելու, բայց համահարթեցմանը դեմ ենք լինելու: Մենք ունենք 2 մլն դրամ ստացող 800 հոգի, այդ 800 հոգու համար պետք է համահարթեցում լինի 600 հազար մարդու հաշվին, որոնք առանց այն էլ գոյատևում են, չեն ապրում»,- ասաց Ծառուկյանը: Քանի որ փոփոխությունները մեկ փաթեթով են բերվել, չնայած լավ փոփոխություններ էլ կան, բայց, ըստ Ծառուկյանի, այդ պատճառով իրենք օրենսգրքին դեմ են քվեարկելու: Միաժամանակ Ծառուկյանն ասաց, որ հարկային փոփոխությունները իր վրա բացասական չեն անդրադռնա, քանի որ օրենքի դաշտում է աշխատում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...