Եվրամիությունը ևս մեկ երկիր է բացառել «օֆշորային ցուցակից»

- in Միջազգային
em

ԵՄ-ը Դոմինիկան բացառել է «սև ցուցակից»: Այս մասին հաղորդել է «Եվրոպեյսկայա պրավդան»:

Դեռ վերջերս Դոմինիկան ընդգրկված էր հարկային հանգրվանների ցանկում, և ԵՄ-ն դադարեցրել էր համագործակցությունը այդ երկրի հետ:

«Դոմինիկան կատարեց իր պարտավորությունները և լուծեց ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման հետ կապված ԵՄ-ի անհանգստությունը:

Մասնավորապես, Դոմինիկան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ՏՀԶԿ-ի փոխադարձ վարչական աջակցության մասին բազմակողմ կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ այս քայլը երաշխավորում է Դոմինիկայի բացառումը ԵՄ-ի հետ չհամագործակցող երկրների ցուցակից: