Երեւանում տաքսու վարորդին սպանելու համար հետախուզվողին հայտնաբերել են Վանաձորում

- in Իրավունք
TAXI

Հունիսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հայտնաբերել են Երեւանում հունիսի 10-ին տաքսու վարորդին սպանած Երեւանի բնակիչ 30-ամյա Զորիկ Մանուկյանին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Զորիկ Մանուկյյանին Լոռու մարզից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, քանի որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կայացրել է երկամսյա կալանքի որոշում: