dzerq

Մոլդովայում երկիշխանություն է՝ մի կողմում խորհրդարանն է ու նախագահը, մյուս կողմում՝ օլիգարխ Վլադ Պլախոտնյուկը:

Փետրվարի 24-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մանդատների մեծամասնությունը բաժանվեց 3 ուժերի միջև՝ 35 մանդատ ռուսամետ Սոցիալիստական կուսակցությանը, 30 տեղ՝ օլիգարխ Պլախոտնյուկի Դեմոկրատական կուսակցությանը, 26 տեղ՝ ACUM եվրոպամկետ ուժերի դաշինքին:

Կառավարություն ձևավորելու բոլոր ջանքներն ավարտվեցին ապարդյուն: Ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո որոշ ժամանակ անց եթե կառավարություն չի ձևավորում, նախագահը նոր ընտրություններ է նշանակում: Մոլդովայում, սակայն, չկա համաձայնություն թե երբ է լրանում այդ օրը՝ 90 օր անց, թե օրացուցային 3 ամիս հետո: Այս պայմաններում հունիսի 7-ին Սահմանադրական դատարանը, որը վերահսկվում է Պլախոտնյուկի կողմից, հայտարարեց, որ վերջնաժամկետը հունիսի 8-ն է: Այդ ժամանակ նախկին հակառակորդները՝ Սոցիալիստական կուսակցությունը և եվրոպամետ դաշինքը կոալիցիա ձևավորեցին: ՍԴ-ն, սակայն, հայտարարեց, որ ժամկետը լրացել է և նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավոր հեռացնում է պաշտոնից՝ նշանակելով Պլախոտնյուկի թիմակից Պավել Ֆիլիպին: ՍԴ-ն նաև ընտրությունների օր է նշանակում՝ սեպտեմբերի 6:

Խորհրդարանըմ, սակայն, չի ճանաչել ՍԴ որոշումը և շարունակում է աշխատանքը: Այժմ Մոլդովայում երկու կառավարություն կա: Միջազգային հանրության աջակցությունը խորհրդարանի կողմն է: Խորհրդարանին աջակցում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը:

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Շվեդիան համատեղ հայտարարություն են տարածել՝ ճանաչելով Մոլդովայի խորհրդարանը որպես Մոլդովայի ժողովրդի ներկայացուցիչ: Նրանք կոչ են արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է խորհրդարանի ցրման մասին հրամանագիրը, որը ստորագրվել էր վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպի կողմից: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է երեքշաբթի օրը, հունիսի 11-ին, անվտանգության գերագույն խորհրդի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդարանի լուծարման և սեպտեմբերի 6-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ հայտարարելու մասին Պավել Ֆիլիպի կողմից ստորագրված հրամանագիրը չի համապատասխանում սահմանադրական նորմերին, ուստի այսօր ես հրամանագիր եմ ստորագրել այն ուժը կորցրած ճանաչելու մասին»,- ասել է Դոդոնը:

Մոլդովայի անվտանգության գերագույն խորհուրդը կոչ է արել արգելափակել պետական հաստատությունները և չխոչընդոտել Մայա Սանդուի կառավարության աշխատանքը:

«Անվտանգության գերագույն խորհուրդը կոչ է անում բոլոր պետական ինստիտուտներին չխոչընդոտել և ապահովել օրինական իշխանության գործունեությունը»,- ասել է Մոլդովայի ղեկավարը:

Մոլդովայում հունիսի 8-ից մինչև այսօր կառավարության շենքի և բոլոր նախարարությունները մուտքերն արգելափակված են Մոլդովայի դեմոկրատական կուսակցության կողմնակիցների կողմից, որոնք չեն ճանաչում Սանդուի կառավարությունը: Մուտքերի մոտ վրաններ են տեղադրվել, որտեղ շուրջօրյա հերթապահում են ցուցարարները:

Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից Մոլդովայում գործնականում երկիշխանություն է երկու կառավարություններով և խորհրդարանական մեծամասնությամբ, որի լեգիտիմությունը նախկին կառավարությունը չի ճանաչում:

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը և երկիրը «գրավյալ պետություն» հայտարարել, որը պետք է ազատագրվի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...