futbol

Աթենքում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Հունաստան-Հայաստան խաղը: Հայաստանի հավաքականն առաջին արտագնա հաղթանակը տարավ որակավորման այս փուլում:

Հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը: Գևորգ Ղազարյանի գոլի շնորհիվ առաջին խաղակեսն ավարտվեց 2-0 հաշվով: Երկրորդ կեսի սկզբին Զեկան կրճատեց հաշիվը՝ 2-1: Խաղավերջում հավաքականները փոխանակվեցին մեկական գոլով: Նախ աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, ապա՝ Կոնստանտինոս Ֆորտունիսը՝ 3-2:

Խմբի մյուս խաղերում Իտալիան 2-1 առավելության հասավ Բոսնիայի նկատմամբ, իսկ Ֆինլանդիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:
J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
Իտալիա 12 միավոր

Ֆինլանդիա 9

Հայաստան 6

Հունաստան 4

Բոսնիա 4

Լիխտենշտեյն 0:

Հայաստանը հաջորդ խաղը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 5-ին Իտալիայի հավաքականի դեմ:

ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագարած հաղթանակներին։

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։

Հունիսի 8-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 3:0 հաշվով առավելության էին հասել մրցակցի նկատմամբ։

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչ մթնոլորտ է տիրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում` Հունաստանի ընտրանու նկատմամբ տոնած կարևոր հաղթանակից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...