Երևանում կրկին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

- in Իրավունք

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով:

Կայքի տեղեկկություններով, Ն. Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ: Նշված հասցե է մեկնել ոստիկանութան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանի գլխավորությամբ:

Ն. Ազիզյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կիլիկիացի Նապո»:

Հիշեցնենք, Նապոլեոն Ազիզյանին թալանել էին մի քանի տարի առաջ էլ: 2011-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը՝ զենքի սպառնալիքով հափշտակելով 3.000.000 դրամ, 20.000 դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:

Ն. Ազիզյանին, նրա կնոջը և դստերը տրվել էին դատաբժշկական ուղեգրեր: