KYH

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ձայների նախնական հաշվարկով,  հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Վահագն Գեւորգյանի հիմնական մրցակից համարչվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը պարտվել է նրան 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:

Մյուս թեկնածուների ստացել են հետեւյալ քանակությամբ ձայներ.

Գրիգորյան Սասուն-731 քվե

Ղազարյան Արթուր-139 քվե

Մկրտչյան Մանուկ- 435 քվե

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց ընտրություններին մասնակցել է 394 մարդ։

Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Նրա մրցակից Տիգրան Արշակյանի օգտին քվեարկել է 186 ընտրող:

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է անկուսակցական, 30-ամյա Միհրան Հովհաննիսյանը:

ԿԸՀ տվյալների համաձայն, ընտրողների թիվը՝ 531:

Միհրան Հովհաննիսյանը ստացել է 331 ձայն, Ալեքսան Սարիբեկյանը 195 ձայն, 5 քվեաթերթիկ անվավեր է եղել:

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայքում հաղթել է գործող համայնքապետը՝ Արտաշես Մխիթարյանը։ 

Ըստ նախնական տվյալների՝ Արտաշես Մխիթարյանը ստացել է ընտրողների 524 ձայները։

Տավուշի  մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածու, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը՝ 1046 կողմ, դեմ՝ 36 ձայնով։

Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց ընտրություններին մասնակցել է 911 մարդ։

Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, իսկ նրա մրցակից Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց ընտրություններին մասնակցել է 628 մարդ։

Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 387 ձայն: Նրա մրցակից Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։

Ամենաշատ ձայները՝ 386 քվե, ստացել է գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը: Նրան հաջորդում է անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը, որն ստացել է 223 քվե: Վաճառողուհի Սիրանուշ Աղաջանյանի օգտին քվեարկել է 48 ընտրող:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։ 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե:

Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...