Թալանել են Սիփան Փաշինյանի ավտոմեքենան

- in Սոցիալական

Երեկ երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում թալանել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։

Մեքենան առավոտից կայանված է եղել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, իսկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է։

Նրա մեքենայից գողացել են  20 տարվա կոնյակ և մեկ նոթբուք։