Թեժ վիճաբանություն ու ծեծկռտուք ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ

- in Իրավունք
artak Sargsyan SAS

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեկ ուշ երեկոյան Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ:

Մասնավորապես` միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում, որտեղ մեծ թվով ոստիկաններ են ժամանել:

Hraparak.am-ին հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի և մի խումբ  խոշոր գործարարների միջև: Նրանց մեջ եղել են ինչպես տեղացի, այնպես էլ մոսկվաբնակ հայ գործարարներ: Ըստ նախնական վարկածի՝ նշյալ անձանց դուր չի եկել Արտակ Սարգսյանի պահվածքը, որից էլ առաջացել է թեժ վիճաբանություն, քաշքշուկ, որոշ տեղեկություններով՝ անգամ ծեծկռտուք: Արտակ Սարգսյանին ուղեկցել են իր թիկնապահներն ու ևս մեկ անձ: Միջադեպից հետո Սարգսյանն ու թիկնապահները հեռացել են:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...