Թուրքիայում դանակահարված հայ կնոջ ընտանիքը որոշել է լքել Թուրքիան

- in Սոցիալական
Garo Palyan

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարման հետ կապված։

Կարո Փայլանը գրել է. «Սամաթյա թաղամասում մայիսի 31–ին հայ կինը ատելության հողի վրա հարձակման է ենթարկվել։ Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։ Երեկ իմ այցելության ժամանակ, նրանց ընտանիքն ասաց, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես երկրի անունից ամաչեցի»։

Նշենք, որ մայիսի 31–ին Ստամբուլի Սամաթյա թաղամասում տան մուտքի մոտ դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։  Հարեւանների ահազանգով Արփինեին արագ հիվանդանոց են հասցրել եւ օգնություն ցուցաբերել։

Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...