Թրամփն իրեն հաղթող է հայտարարել դեմոկրատների բանավեճում

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ-ում, հունիսի 27-ի երեկոյան, կայացել է երկրորդ հեռուստաբանավեճը երկրի նախագահի պոստին հավակնող դեմոկրատների միջև:

Ինչպես գրում է The USA Today-ը, երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ ուղևորվում էր Ճապոնիա՝ G20 գագաթնաժողովին, սակայն դա չի խանգարել նրան հետևել դրանց ընթացքին:

Ինչպես նշվում է, Թրամփը քննադատել է դեմոկրատներին և հայտարարել, որ նրանց բանավեճերը երաշխավորում են նրա երկրորդ ժամկետով վերընտրությունը: Նա այդ մասին հիշել է նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ նախընտրում է իր ժամանակն անցկացնել նրա հետ, այլ ոչ թե դիտել բանավեճերը: Մասնավորապես, Թրամփը դժգոհություն է հայտնել ամերիկացիների փոխարեն միգրանտներին բժշկական ծառայություններ մատուցելու նրանց պատրաստակամությունից: Վենեսուելայի կառավարության քննարկման հետ կապված Թրամփը կատակել է, որ դեմոկրատները ավելի ճիշտ կլինի Սոցիալիստական կուսակցություն անվանվեն:

Պարբերականը նշում է, որ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ բանավեճերի ժամանակ բազմաթիվ թվիթներ կտեղադրի, քանի որ նա Ճապոնիա է ուղևորվում «աշխարհը փրկելու»: Սակայն, հեռուստաբանավեճի 30-րդ րոպեից հետո նա «Ձանձրալի է» գրառմամբ հրապարակում է արել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի ընթացքում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին մատով ցույց է տվել նրա տեղը սեղանի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նիստից առաջ Թրամփը հայտնվել է Սանչեսի կողքին, նրանք միմյանց ողջունել են, ինչից հետո Սանչեսը փորձել է ևս ինչ որ բան ասել Թրամփին, սակայն նա ի պատասխան մատով ցույց է տվել նրա տեղը և հեռացել: Սանչեսը ժպտացել է և զբաղեցրել իր տեղը:

Ավելի ուշ Իսպանիայի արձանագրության ծառայությունում հայտարարել են, որ Թրամփը պարզապես ասել է Սանչեսին. «Քո տեղը լավն է»՝ ցույց տալով նրա աթոռը:

Ավելի վաղ Թրամփը կատակել է «ՌԴ միջամտության» մասին:

Օսակայում ընթանում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի առաջին օրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments