Խորհրդարանի միջանցքներում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ու նշել, որ ԲՀԿ-ում միտում են տեսնում, որ Գագիկ Ծառուկյանին կանչում են հարցաքննության:

Լրագրողները խնդրել են Միրզոյանին մեկնաբանել այդ խոսակցությունները. «Ես նման բան բացառում եմ: Բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ: Ի՞նչ է նշանակում «միտում», երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց:

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, բոլորովին համաձայն չեմ նման կարծիք հայտնողների հետ, ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն ձեւ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելուն եւ նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պնդմանը, թե դա «գրոհ» է։

«Ի վերջո օրենքը բոլորի համար է, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե որեւէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինն անհրաժեշտ է համարում հրավիրել՝ տեղեկություններով կիսվելու որեւէ մարդու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, էդ մարդը պարտավոր է գնալ»,-ասաց Միրզոյանը՝ լրագրողներին խնդրելով այս թեման այդքան «չեփել, չէսկալացնել», քանի որ այդքան լուրջ  չէ։  ԱԺ նախագահը վստահ է՝ նորմալ կարգավորում կլինի։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է քննչական կոմիտեն հարցաքննության հրավիրելու ծանուցումն ուղարկել Ազգային ժողով, Միզրոյանն ասաց, որ կարգն է այդպիսին, ուղարկում են նաեւ աշխատանքի վայր, եւ ծանուցումը վստահաբար կփոխանցվի Ծառուկյանին։

Ես կրկնում եմ՝ չեմ ողջունում ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, իսկ ինչ ասել է արտաքին գործերի փոխնախարարը՝ դա իր կարծիքն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ասել էր, թե դեսպանը դիվանագիտական առումով որեւէ սխալ թույլ չի տվել՝ հանդիպելով Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...