ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչ կապ ունի ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ «2007-ին ինձ անհրաժեշտ էր ստեղծել պոպուլիստական կուսակցություն»:

«Ով ստեղծել է պոպուլիստական կուսակցություն, գնացեք նրան հարցրեք: 2007-ին չի ստեղծվել, 2004-ին ա ստեղծվել, ես դա ստեղծել եմ անձամբ՝ իմ համակիրներով և ժողովրդի ցանկությամբ: Մինչև էսօր էլ դա պահում եմ իմ համակիրների և ժողովրդի ցանկությամբ: Երբ որ կզգամ դրա անհրաժեշտությունը չկա, ես կփակեմ: Հարյուր անգամ բացատրել եմ՝ Քոչարյանը կապ ունենար, հիմա մի հատ բարեկամ, ծանոթ, ընկեր կըլներ: Քոչարյանը այդտեղ ոչ մի կապ չի ունեցել»,- ասաց Ծառուկյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...