Ի՞նչ ունեցվածք ունի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին. 45 հազար դոլար, 31 մլն դրամ

- in Պնակալեզներ
dat

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին 2019 թվականի մայիսի 17-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ռշտունին տարեսկզբում ունեցել է 45 հազար դոլար եւ 35 մլն դրամ, որը տարեվերջում դարձել է 45 հազար դոլար եւ 31 մլն դրամ:

2018-ին Ռշտունին ունեցել է 8 մլն 247 հազար 798 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Ռշտունին 2016-ին՝ պաշտոնը ստանձնելուց, ունեցել է 1 բնակարան եւ 1 ավտոմեքենա՝ «BMW X5 V8 4.4» մակնիշի: 2016-ին Ռշտունին օտարել է իր ավտոմեքենան՝ 10 մլն դրամով: