ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը վարչությունը նախագահելու համար Սուրեն Պապիկյանին համարում է ավելի լավ թեկնածու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքն ինքնաբացարկ հայտնել:

«Կարծում եմ, որ Սուրեն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր վարչությունը նախագահելու համար, և մենք ճիշտ ընտրություն ենք կատարել»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով վարչության անդամների ընտրությանը՝ նշեց, որ վարչության որոշ ընտրված անդամների դեպքում արդյունքը սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ: «Ոչ ոք չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել 21 անդամներին»,-նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով այլ հարցերի՝ նա վստահեցրեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված չի եղել:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության որոշ ընտրված անդամների դեպքում սա սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ: Որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել ՔՊ վարչության 21 անդամների անունները: Այս մասին այսօր խորհդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՔՊ վարչության կազմի ու վարչության նախագահի ընտրությանը:

«Ես կարծում եմ, որ պարոն Պապիկյանն ի վերջո լավ թեկնածու էր վարչությունը նախագահելու համար, և մենք ճիշտ ընտրություն ենք արել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա անդրադարձավ հարցին, թե ինչու ՔՊ վարչության կազմից դուրս մնաց Սասուն Միեքայելյանը: Արդյոք դա իշխանության պատասխանն է Սասուն Միքայելյանին, որն Աբովյանի քաղաքապետի ընտրություններին չաջակցեց ՔՊ թեկնածուին:

«Ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ ըտենց 7 հարկանի պատճառներ տեսնում: Ընտրություն ի՞նչ է նշանակում, 51 թեկնածու դրել են իրենց թեկնածությունը, մարդիկ մտել են գաղտնի քվեարկության, նախապես եղել է քարոզարշավ, պատվիրակները մտել են գաղտնի քվեարկության և քվեախցում արել են իրեց քվեարկությունը: Եվ երբ վերջում հաշվել են քվեաթերթիկները, պարզվել է, որ այսինչ 21 մարդն են ավելի շատ ձայն ստացել: Այստեղ վիրավորական բան կա, ձեր ասածից ենթադրվում է, որ այս ընտրության արդյունքը կազմակերպված էր, կանխորոշված էր իքս մարդու, ենթադրաբար Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ քանի որ Սասուն Միքայելյանն  ինչ-որ պահի չի գոհացրել Նիկոլ Փաշինյանին կամ այլ խմբի, որը особо приближенная к императору, իրենք որոշել են, որ Սասուն Միքայելյանը չպե՞տք է լինի և բոլոր պատվիարկներին ասել են՝ սենց կքվեարկե՞ք: Սա՞ է ամբողջ: Մի քիչ օգնեք մեզ՝ ձևավորելու նոր Հայաստանի մշակույթը»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...