Ինչպես կմահանա աշխարհը. հայտնի է մարդկությանը սպառնացող հիմնական վտանգները

- in Կրթություն
Erkir molorak

Մարդկության համար ամենամեծ սպառնալիքը համաճարակներն են, միջուկային պատերազմը և բնական աղետները: Նման տվյալներ է ներկայացրել Blueclaw բրիտանական մարքեթինգային գործակալությունը:

Blueclaw մարքեթինգային գործակալությունը ներկայացրել է How Will The World End («Ինչպես կմահանա աշխարհը») զեկույցը, որտեղ ներկայացրել է մարդկությանը սպառնացող հիմնական վտանգները, հաղորդում է RT-ը:

Որպես ամենավտանգավոր հիվանդություն նշվել է տուբերկուլյոզը, որից 2017 թ.-ին աշխարհում 2 միլիոն մարդ է մահացել: Մահացու հիվանդությունների շարքում են նաև մալարիային, էբոլայի և մենինգիտի վիրուսները:

Մարդկությանը սպառնացող վտանգների շարքում երկրորդը միջուկային սպառնալիքն է: Գլոբալ տաքացումը նույնպես կարող է հանգեցնել մարդկության կործանմանը:

Գիտնականները նշում են, որ ամենաքիչ հավանականը երկնաքարի Երկրի հետ բախումն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...