Իշխանություն – Ծառուկյան հակամարտությունը մտավ նոր փուլ

- in Մամուլ
Guloyan Murad

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ավարտով իշխանություն-Ծառուկյան հակամարտությունը ոչ միայն չավարտվեց, այլեւ մտավ նոր փուլ:

ՔՊ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում իշխանությունները ստուգումներ կսկսեն Աբովյանի քաղաքապետարանում, որոնք կընդգրկեն ոչ միայն Վահագն Գեւորգյանի պաշտոնավարման ժամանակահատվածը, այլեւ դրան նախորդած Կարապետ Գուլոյանի քաղաքապետության շրջանը:

Գուլոյանը Ծառուկյանի փեսան է, եւ նրա քաղաքապետության ընթացքում առկա են աղաղակող խախտումներ»:

Spread the love