Իսկանդերներ բավականաչափ ունենք, այլ բան ստանալու հույս ունենք

- in Կարծիք
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանին սպառազինության մատակարարման հարցեր: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունները զարգանում են:
Պատասխանելով հարցին արդյոք քննարկվել է նոր Իսկանդեր համալիրների մատակարարման հարցը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը բավարար չափով ունի: «Բավականաչափ Իսկանդերներ ունենք: Բայց այլ բան ստանալու հույս ունենք: Ոչ փոքր բան», – ասել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է գազի գինը: Նրա խոսքով, կարեւոր է, որ համաձայնեցված գինը չարգելակի Հայաստանի տնտեսության աճի տեմպերը:
«Սա իրոք շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար… կարծում եմ, որ պետք է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել եմ, որ շատ լավ տնտեսական դինամիկա ունենք», – ասել է Փաշինյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...