Լիսկա` Սուրիկ Խաչատրյանի Շրջանայինի բարձունքի շքեղ առանձնատունը երկու օր առաջ է պետական գրանցում ստացել

- in Պնակալեզներ
Surik Khachatryan

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում գտնվող շքեղ առանձնատունը երկու օր առաջ է միայն պետական գրանցում ստացել՝ համապատասխան վճարումներ կատարելով համայնքի բյուջե: Մինչ այդ առանձնատունը ապօրինի շինություն էր, այսօր ԱԺ ամբիոնից ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պետ Սարհատ Պետրոսյանը:

Իմ ողջ պաշտոնավարման ընթացքում միակ անգամը, որ չեմ դիմացել գայթակղությանը և արտահայտվել եմ նախկին պաշտոնյաների մասին, հենց այս գույքի մասին է, որը գրանցվեց 2 օր օր առաջ՝ համապատասխան վճարումներ կատարելով համայնքի բյուջե: Մինչև այդ պահը դա ինքնակամ շինություն էր համարվում: Ես չեմ, որ պետք է ասեմ, թե ինչ պետք է կատարվի այդ գույքի հետ, բայց մենք մեր լիարզորությունների շրջանակներում պատրաստ ենք աջակցել այն իրավական որոշմանը, որը կկայացվի այդ գույքի ապագա ճակատագրի հետ կապված,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության Արման Բաբաջանյան հարցին:
Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հայտնի դղյակների ճակատագիրն ինչ պետք է լինի: Ըստ պատգամավորի՝ հանրային սեփականություն համարվող տարածքն ապօրինաբար խլվել է երևանցիներից, ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս հարցը:

Սարհատ Պետրոսյանն ի պատասխան ասաց, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Սահմանդրությամբ սեփականության իրավունքի երաշախավորության դրույթի կարևորագույ գործիքն է:

Մենք պաշտպանելու ենք այդ մարդկանց սեփականության իրավունքը, եթե դրանք օրենքի շրջանակում են, մենք խնամքով պաշտպանում ու պահպանում ենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք միգուցե հիմք են հանդիսանելու այդ սխալները շտկելու համար: Բայց ես կարծում եմ, որ որպես պետական պաշտոնյա, ով հանդիսանում է ՀՀ անշարժ գույքի գլխավոր ռեգիստրը, չեմ կարող մտնել այդ դաշտ և գնահատականներ տալ ինչ-որ մարդկանցից գույք վերցնել կամ չվերցնելու մասին: Բայց ես պարտավոր եմ պահպանել այդ տվյալները, և այն ժամանակ, երբ կլինեն հավաստի կասկածներ՝ այդ գույքերի ձեռքբերման ու տնօրինման հետ կապված, ապա մենք մեր լիազորությունների շրջանակներում միգուցե իրավապահ մարմիններին խորհրդատվություն կիրականացնենք, որպեսզի լավագույնս բացահայտեն այդ գործընթացների օրինականությունը և կարողանան պատշաճ գնահատական տալ,- ասաց Պետրոսյանը: