Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։

Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։

Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են, տեղեկացնում են ոստիկանությունից։

6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին: Նրա մոտ հայտնաբերվել է 400 հազար դրամ:

Մեզ հաջողվեց պարզել, որ լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից: Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե իր վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի եւ դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...