Խոհանոց չկա․ Սաակաշվիլին՝ Կիևում բնակարանի մասին

- in Սոցիալական
Saakashvili

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե ինչպես է ապրում Կիևում՝ Ուկրաինա վերադառնալուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ ինքն ապրում է մեկ հարկանի, մինչև վերջ չվերանորոգված տանը։

«Երկու փոքրիկ սենյակ և հյուրասենյակ։ Ես խոհանոց չունեմ»,-ասել է Սաակաշվիլին։

Նա նաև հավելել է, որ իր սառնարանում կա երշիկ, գինի, բորժոմի և ձկան պահածո։