«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը վերահաստատել է իրենց այն դիրքորոշումը, որ թեև ԲՀԿ-ն ֆորմալ առումով ընդդիմություն է, սակայն դեմ չէ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Ծառուկյանը ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ինքը և իր ղեկավարած ԲՀԿ-ն չեն դարձել Ռոբերտ Քոչարյանի կամակատարները, և ինքը շարունակում է դրական չեզոքություն պահպանել»: