Ծրագրում եմ այս տարի 1 կամ 2 նույնպիսի կոնֆերանս անցկացնել

- in Պաշտոնական

««Մտքերի գագաթնաժողովն» ընդունեք ՀՀ նախագահի կողմից որպես փոքրիկ ներդրում, որ իր ամենօրյա պարտականություններից դուրս է` որպես նախագահական նախաձեռնություն»,- հունիսի 10-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մտքերի գագաթնաժողով»-ին, ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը, կարևորելով երկրի զարգացման և առաջխաղացման համար նման կոնֆերանսների անցկացումը, նշեց, որ ծրագրել է` այսպիսի միջազգային կոնֆերնասների շարքը շորունակական է լինելու: Նրա խոսքով` մեկ օրում չես կարող երկիր կառուցել, նույնիսկ 30 տարում, անընդհատ աշխատանքի, ներդրման կարիք կա և այստեղ կարևոր է, որ մենակ չանես՝ ինքդ քո մեջ փակված, այլ աշխարհի հետ համագործակցելով: Այսօր շատ է խոսվում ներդրումների մասին, դրա համար բազմաթիվ բաղադրիչներ են անհրաժեշտ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...