ԿԲ նախագահը՝ Ռուսաստանից և Ղազախստանից գումարների փոխանցման խնդրի մասին

- in Սոցիալական
Artur Javadyan

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանից ու Ղազախստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների գլոբալ խնդիր չկա։

«Մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը, ընդամենը կախված է իրենց բանկային համակարգի հետ, և խնդրել ենք մեր գործընկերներին, որ եթե այդպիսի դեպքեր լինեն, անպայման մեզ տեղեակցնեն։ Ես խնդրում եմ այն քաղաքացիներին, որոնք դիմում են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին, ես նկատի ունեմ այն բանկերին, որոնք փոխանցում չեն անում։ Եվ դրանից հետո, եթե լինի խնդիր․․․ակնհայտ է, որ որևէ խոչընդոտ Հայաստանում փող ընդունելու վերաբերյալ չկա»,-  ասաց Ջավադյանը։

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է փոխանցում չանելը։ «Հնարավոր է փողերի լվացման հետ կապված խնդիրներ լինեն, և այդ երկրներում ուղղակի այդ գումարները չթողնեն։ Բայց հնարավոր է և լինեն շատ պատշաճ փոխանցումներ, բայց ելնելով տարբեր պայմաններից՝ որևէ բանկային ինստիտուտ այդ փոխանցումը չանի»,- ասաց նա։

Ջավադյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գան Հայաստան, իսկ Ռուսաստանից ու Ղազախստանից չէ։ «Ես փորձել եմ խոսել Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ, այդպիսի խոչընդոտ չկա»,- հավելեց ԿԲ նախագահը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...