Կիկաբիձեն՝ ռուս-վրացական հարաբերությունների մասին

- in Հասարակություն
Russia

Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբձեն գնահատել է ռուս-վրացական հարաբերություններում վերջին իրադարձությունները։

Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված իրավիճակը գնահատելով՝ Կիկաբիձեն հայտարարել է, որ «պատմությունն այդպիսի բան չի հիշում»։

«Չէ որ ժողովուրդը նրան այնտեղ չի նստեցրել, այլ՝ մեր կառավարությունը, ճի՞շտ է։ Հնարավոր է՝ այդ ամենն այդպես արվել է, որ խառնաշփոթ սկսվի»,-ենթադրել է Կիկաբիձեն։

Նա խոսել է նաև Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքի դադարելու մասին։

«Իսկ ինչ է, մենք փողի պատճառով պետք է ամեն ինչից հրաժարվե՞նք՝ բարոյականությունից, հայրենասիրությունից»,-ասել է Կիկաբիձն՝ նշելով, որ «քաղաքականությունը կեղտոտ բան է»։