Margvelashvili

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ միացել էր խորհրդարանի դիմաց արդեն 6-րդ անգամ ցույց անող հանրությանը:

Մարգվելաշվիլին ակցիայի մասնակիցներին ասել է, որ ներկա պահին Վրաստանի պատմությունը շատ հպարտ, սակայն արյունոտ բառերով է գրվում: Նա հույս է հայտնել, որ շատ մաքուր և լուսավոր ապագա է սպասվում:

Նախկին նախագահը ցուցարարներին դիմել է հումորով՝ ասելով․ Կոբախիձե էտա ռազ, Գախարիա էտա դվա: Մարգվելաշվիլին վերջում դիմել է միջազգային գործընկերներին, կոչ անելով, որ նրանք գան ու տեսնեն, թե ինչպես է նոր Վրաստանը պայքարում ռուսական փափուկ ուժի դեմ, հայտնում է «Ալիք»-ը:

«Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին ցուցարարներին:

Նա ժողովրդին դիմել է հայտնի ֆիլմի արտահայտությունը փոքր-ինչ վերափոխած՝ «Կոբախիձե էտա ռազ, Գախարիա էտա դվա» ասելով՝ ցույց տալով, որ պետք է հրաժարական տա նաեւ ՆԳ նախարար Գախարիան:

Հատկանշական է, որ նախորդ օրն էլ Մարգվելաշվիլիի կինն էր միացել ցուցարարներին։

Rustavi 2-ը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլորին հեռախոսներից ջնջել «Yandex» տաքսի հավելվածը եւ աջակցեն տեղի ծառայություններին, ոչ թե ռուսական:

Sputnik Грузия-ն էլ հայտնում է, որ ցույցի մասնակիցները հարթակից հայտնել են երկրի ներքին գործերի նախարար  Գեորգի Գախարիայի բջջայինի հեռախոսահամարը, ինչից հետո բոլոր ցուցարարներն իրենց հեռախոսներից SMS-ներ են ուղարկել Գախարիային՝ «Հեռացիր» տեքստով: Ավելի ուշ, ցուցարարները հարցազրույցներում ասել են, որ Գախարիան նման տեքստով հազարավոր հաղորդագրություններ է ստացել 1 գիշերում:

Նշվում է նաեւ, որ ցուցարարների համար անչափ ոգեւորիչ է եղել  նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը, վերջինիս ծափահարել են գրեթե ամեն նախադասությունից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...