Կոնկրետ անուններ են տրվել. Ցուցմունք Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը:

Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթին ենթասպայի ցուցմունքից որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, և այդ ամենին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, և կոնկրետ անուններ են տրվել:

Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում»: