«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսում 30-ից ավելի ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը: Մասնակցող ընկերություններն այցելուներին ներկայացրեցին կոնյակի, գինու, տեքստիլ արտադրությունը, նռան շամպայն, հանքային ջրեր, օրգանական թեյեր և այլն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին և համտեսեց: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել վարչապետին, մասնավորապես, նրանք խոսեցին հարկային դաշտի խնդիրներից, իրենց ներդրումային ծավալները ընդլայնելուց: Քննարկման առանցքում էին նաև արտահանման հնարավորությունները:

Ներկաները բաց չէին թողնում ՀՀ վարչապետի հետ լուսանկարահանել հնարավորությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...