Կրակել են Լուսահովիտի գյուղապետի վրա․ վիճակը ծանր է

- in Իրավունք
Hracan

Երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի վրա։

Ինչպես հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից՝ գյուղապետին գիշերը տեղափոխվել են հիվանդանոց եւ վիրահատվել։ Վերջինիս վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սարհատյանին միացված է արհեստական շնչառական ապարատին։

Գյուղապետը ստացել է աջ ազդրի հրազենային վնասվածք։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել կենցաղային վեճի ժամանակ։

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու եւ նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները հունիսի 14-ին տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, բացահայտ անհարգելից վերաբերմունք է դրսեւորել հասրակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար: