Hrdeh

Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:

Այրվել է վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ):

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...