Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին:

Նա հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործման համար ամենակարևոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհ բռնելն է:

«Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է:

Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ պետք է բացառել, որովհետեւ սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը: Առողջություն բոլորիդ»,- գրել է ՀՀ վարչապետը:

Գրության վերջում վարչապետը հրապարակել է առաջին անգամ Հայաստանում բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերության գործունեության մասին պատրաստված տեսանյութը:

Spread the love