Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքերն անվտանգության Global Peace Index վարկանիշում

- in Պաշտոնական
hayastan-armenia

Հայաստանը 2019 թվականի` բնակության անվտանգության Global Peace Index վարկանիշում 3 կետով բարելավել է դիրքերը 2018-ի համեմատ՝ հայտնվելով 118-րդ հորիզոնականում է:

Երկիրը հայտնվել է անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրների խմբում:

Հարևան Ադրբեջանը 130-րդ տեղում է, Թուրքիան՝ 152-րդ տեղում, Վրաստանը՝ 99-րդ տեղում, իսկ Իրանը՝ 139-րդ:

Վարկանիշը գլխավորել է Իսլանդիան, որին հաջորդել է Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:

Բնակության համար ամենավտանգավոր երկիրը Աֆղանստանն է, որին նախորդում են Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը, Իրաքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...