Հայաստանի արտաքին պարտքը նվազել է

- in Տնտեսական
Kasharq

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 0.8 տոկոսով, տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն: Նախորդ տարեվերջի համեմատ ևս արտաքին պարտքի ցուցանիշները նվազում են արձանագրել:

Այս տարվա մարտի 31-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 488.189 մլն դոլար: Այնինչ, նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել էր 5 մլրդ 532.882 մլն դոլար:

Մարտի վերջի դրությամբ պետական պարտքից 1 մլրդ 789.380 մլն դրամ Հայաստանը պարտք է Համաշխարհայի բանկին: Առաջին եռյակի մյուս երկու խոշոր վարկատուները Զարգացման միջազգային ընկերակցությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն են: