Հատուկջոկատայինի հայրը հայտնել է որդու սպանության մեջ կասկածյալի ձերբակալության մասին

- in Միջազգային
Russia

Ռուսաստանի ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածյալը ձերբակալված է։ Այս մասին RBK-ին հայտնել է զոհվածի հայրը՝ Ալեքսեյ Բելյանկինը։

«Ես այսօր խոսել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Նրանք ինձ ասացին, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզված է, մեկը ձերբակալված է, նրա հետ այժմ ոստիկանությունն է աշխատում։ Գործով անցնողների մեծամասնությունը Հայաստան է մեկնել։ Ինձ ասացին, որ Հայաստանն այդ գործով կարտահանձնի բոլորին, դա գրեթե հաստատ է»,-ասել է զոհվածի հայրը։

Նրա խոսքով՝ գլխավոր կասկածյալը «ԲիրՀաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որի մերձակայքում տեղի է ունեցել Բելյանկինի համար ողբերգական ավարտ ունեցած ծեծկռտուքը։ Օհանյանն այժմ լքել է ՌԴ-ն և Երևան մեկնել։

24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտլիկովո շրջանում՝ փորձելով օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող անձին։ Նա մահացել է դանակահարության հետևանքով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...