Հեղափոխությունը Աբովյան չի հասել․ գործող քաղաքապետը անգործություն է դրսևորել

Աբովյանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Աբովյանի համայնքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանին։

Շատերը նշում էին, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուզում համայնքային մակարդակով ունենալ իր թեկնածուին, ինչպես նաև նշում էին, որ ընտրապայքարը թեժ է լինելու։ Այս առնչությամբ ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները «Առաջին լրատվական»-ի հարցին Աբովյանի համայնքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը պատասխանեց․ «Նախ՝ անդրադառնամ նրան, որ իմ թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ կուսակցության որոշմամբ առաջադրվել եմ, որպես Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու։ Այժմ աշխատում եմ Կոտայքի մարզպետարանում՝ որպես ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ։ Աշխատելով տարածքային կառավարման նախարարության կից մարզպետարանում, մենք մարզի գրեթե բոլոր համայնքներում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում։ Այդ բազմաթիվ ծրագրերի շնորհիվ մեր համայնքներում կյանքի որակի բարելավում է իրականացվում։ Սակայն շատ համայնքներում այդպիսի ծրագրեր իրականացնելու համար այդ կամքը չի դրսևորվում։ Մեր նպատակն է, որպեսզի մարզի բոլոր համայնքները ներգրավվեն այդ ծրագրերի իրականացմանը»։

Համայնքապետի թեկնածուն նաև հավելեց․ «Աբովյան համայնքի գործող իշխանությունն այդ պատրաստակամությունը չդրսևորեց այն ծրագրերին, որ կառավարությունն իր աջակցությունն է հայտնում համայնքներին օգնելու համաֆինանսավորմամբ։ Սա քաղաքական բնույթի գործունեություն է։ Մենք բազմիցս արձագանքել ենք՝ քաղաքական սաբոտաժ, սա հենց քաղաքական սաբոտաժ է։ Աբովյանի գործող իշխանությունն անտարբերության է մատնել և ոչ մի ծրագիր չի ներկայացրել կառավարություն։

Վերջին պահին ընդամենը մեկ ծրագրի հայտ է ներկայացրել՝ աղբատար մեքենաների և աղբամանների ձեռքբերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Spread the love