Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները

- in Հասարակություն

Արսենալի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին լուսանկարներն է հրապարակել հարսանեկանա արարողությունից:

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ամուսնության լուրը հասավ նաեւ Մեծ Բրիտանիա: Ֆուտբոլիստի կյանքի կարեւորագույն օրերից մեկի լուսանկարները հրապարակել է The Daily Mail-ը: Լրատվամիջոցը նշում է, որ ֆուտբոլիստը եւ նրա ընտրյալը՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանը, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում պսակադրվելուց հետո մոտորանավակով զբողնել են Վենեցիայում:

Լրատվամիջոցը նաեւ նշում է, որ 30-ամյա սիրահարների սիրո պատմությունը շատ արագ է զարգացել: Գրում է, որ նրանց առաջին անգամ միասին նկատել են նախորդ ամառ, նոյեմբերին նշանադրվել են, հիմա էլ ամուսնանում են: Ընսգծում է նաեւ, որ նրանք հնարավորինս գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները:

Նախկինում բրիտանական մամուլը գրեթե չէր լուսաբանում Մխիթարյանի անձնական կյանքը: Հարսանիքից հետո առաջին լուսանկարները տարածել էր Մխիթարյանը:

Մխիթարյանն ամուսնացել է Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթիի հետ:
View image on Twitter

Henrikh Mkhitaryan

@HenrikhMkh

Marry me and stay with me forever❤️