http://Mitk.am My title http://mitk.am http://mitk.am http://mitk.am
August 19, 2019

Հունիսի վերջին հայտնի կդառնա Ամուլսարի ճակատագիրը

- in Տնտեսական

Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեն արդեն ստացել է, այսօր խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Քննչական կոմիտեում քրեական գործի շրջանակներում այս փորձաքննությունը ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում։

«Փորձաքննությունից հետո քննչական կոմիտեն այդ եզրակացության հիման վրա կտա տեղեկատվություն։ Եվ եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են, անհամատեղելի են մասնավորպաես ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»,- ասաց նախարարը։

Պատգամավոր Միքայել Մելքումյանի ճշտող հարցին, թե այսինքն՝ հունիսի վերջին մեր հանրությունը կիմանա՞, թե Ամուլսարի հետ կապված ինչ զարգացումներ են սպասվում, նախարարը դրական պատասխան տվեց։