ՀՔԾ պետը՝ Գագիկ Ծառուկյանի հարցաքննվելու մասին

Gagik Tsarukyan

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է տեղեկությունը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է: Մամուլում վերջերս տեղեկություն էր եղել, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում:

«Մի քանի անգամ ես ձեր նմանատիպ հարցադրումներին պատասխանել եմ, որ չենք նշելու ովքեր են քննվել, ինչ հարցերի շուրջ, ովքեր են քննվելու: Դա սկզբունք է, հիմա էլ այդ սկզբունքին չեմ դավաճանի, չեմ նշի՝ հարցաքննվել է, թե ոչ: Բոլորը, ովքեր այս քրեական գործով այս կամ այն կերպ առնչվել են դեպքերին, բոլորը կհարցաքննվեն: Ինչ կարգավիճակով, երբ կհարցաքննվեն, ինչ հարցերի շուրջ, չեմ մանրամասնում»,- ասաց Սասուն Խաչատրյանը: Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ միայն Գագիկ Ծառուկյանը, վերջին շրջանում բազմաթիվ մարդկանց մասին է խոսվում: «Բայց մենք սկզբունքորեն դրա վերաբերյալ տեղեկատվություն չենք տալիս»,- ասաց նա:

Spread the love